«Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը խոսել է կատալոնական ակումբում իր նպատակների մասին։
«Ես այստեղ եմ, որպեսզի հաղթեմ առաջնությունը, գավաթը և Չեմպիոնների լիգան: Ես շատ մոտիվացված եմ և եկել եմ այստեղ՝ ապացուցելու ինքս ինձ, որ ես դեռ արժանի եմ դրան, չնայած այն հանգամանքին, որ 32 տարեկան եմ։ Առաջադրանքը հեշտ չի լինելու, բայց ես սիրում եմ բարդ գործեր։ Ես եկել եմ զվարճանալու և առաջին հերթին հաղթելու համար:
Գվարդիոլան և Չավին նույն դպրոցն են անցել. Գվարդիոլան ազդել է Չավիի ու նրա խաղի վրա: Շատ բան, ինչ մենք անում ենք այստեղ, նման է նրան, ինչ արեցինք «Մանչեսթեր Սիթիում»… և սա նաև ինձ առավելություն է տալիս, ինձ համար ավելի հեշտ կլինի հարմարվել»,- Գյունդողանի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Գյունդողանը «Բարսելոնա» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Սիթիից»: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։