ՊՍԺ-ն թույլատրել է հարձակվող Կիլիան Մբապեին բանակցել Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» տեղափոխության շուրջ: Այս մասին հայտնում է լրագրող Ջեյմս Բենգը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբների միջև երկխոսությունը դեռ շարունակվում է, բայց շատ դժվար է պատկերացնել, որ ՊՍԺ-ն կհրաժարվի «Ալ-Հիլալի» 300 միլիոն եվրոյի առաջարկից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մբապեի համար «Ալ-Հիլալի» առաջարկի մասին ասել էր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նախկինում Մբապեն հեռացվել էր ՊՍԺ-ից փարիզցիների՝ Ճապոնիայում նախամրցաշրջանային շրջագայության մեկնողների ցուցակից։
























































