Երկուշաբթի օրը «Բարսելոնան» հեռախոսազրույց կանցկացնի ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» հետ, որի ընթացքում ակումբները կքննարկեն կատալոնացիների հետաքրքրությունը փարիզցի հարձակվող Կիլիան Մբապեի նկատմամբ։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։
Նշվում է, որ «կապտանռնագույնները» ֆինանսապես սահմանափակ են, ուստի ցանկանում են մի քանի խաղացողների ներգրավել ՊՍԺ-ի հետ գործարքի մեջ՝ 24-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի գինը նվազեցնելու համար։ ՊՍԺ-ն պատրաստ է լսել առաջարկը։
Երկուշաբթի օրը լրատվամիջոցները հայտնել էին, որ սաուդյան «Ալ-Հիլալը» Մբապեի համար առաջարկել է 300 միլիոն եվրո։
Մբապեն ՊՍԺ-ում է 2017 թվականից։