«Սամպդորիայի» գլխավոր մարզիչ, «Միլանի» ու «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Անդրեա Պիրլոն կարծում է, որ Սաուդյան Արաբիայի առաջնությունը կարող է լավագույնը դառնալ աշխարհում։
«Նոր շուկա է բացվել, ինչպես եղավ մի քանի տարի առաջ Չինաստանում: Ֆուտբոլը, ինչպես կյանքը, սա է՝ եթե հնարավորություն լինի, ինչ-որ մեկը կօգտվի դրանից։ Իտալիայում, Անգլիայում առաջնություններ կան, արաբական պետություններում ևս կլինեն։ Միգուցե, այն կլինի լավագույնն աշխարհում»,- Պիռլոյի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։
Նշենք, որ այս ամառ միանգամից մի քանի աստղային խաղացողներ մեկնեցին Սաուդյան Արաբիա։ Դրանց թվում են Կարիմ Բենզեման և Ն’Գոլո Կանտեն (երկուսն էլ «Ալ Իթիհադում»), Ռուբեն Նևեշը և Կալիդու Կուլիբալին (երկուսն էլ «Ալ Հիլալում»), Էդուարդ Մենդին և Ռոբերտո Ֆիրմինոն (երկուսն էլ «Ալ Ահլիում»):























































