«Ալ-Հիլալը» պատրաստ է մեկ տարուց անվճար բաց թողնել հարձակվող Կիլիան Մբապեին, պայմանով, որ նրա տեղափոխությունը ՊՍԺ-ից կայանա այս ամառ։ Այս մասին հայտնում է լրագրող Ջեյմս Բենգն իր «Թվիթեր»-ում։
Աղբյուրի համաձայն, սաուդյան ակումբը դեմ չի լինի, եթե Մբապեն ցանկանա մեկից ավելի մրցաշրջան անցկացնել թիմում, սակայն «Ալ-Հիլալը» պատրաստ կլինի նաև հարձակվողին անվճար բաց թողնել Մադրիդի «Ռեալ», եթե նա ցանկանա հեռանալ մեկ տարի անց։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ալ-Հիլալը» պատրաստ է Մբապեի համար ՊՍԺ-ին վճարել 300 միլիոն եվրո, իսկ 24-ամյա հարձակվողի հետ մեկ տարվա պայմանագիր կնքելով՝ 700 միլիոն եվրո աշխատավարձ վճարել։ Այսպիսով, սաուդյան ակումբը պատրաստ է խաղացողի վրա ծախսել 1 միլիարդ եվրո։
Նման պայմաններով «Ալ-Հիլալ» տեղափոխվելու դեպքում՝ Մբապեն կդառնա պատմության ամենաթանկարժեք ու ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։