ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն շուտով կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:
Ըստ Madrid Xtra-ի՝ «Արքայական ակումբը» նախապատրաստվել է ֆրանսիացի հարձակվողի տրանսֆերի իրականացմանը։ Նշվում է, որ գործարքը կարող է փակվել օգոստոսի առաջին շաբաթվա ընթացքում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մբապեն դուրս է մնացել ՊՍԺ-ի հայտացուցակից՝ Ճապոնիայում կայանալիք նախամրցաշրջանային հավաքի համար։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ հարձակվողը հանվել է վաճառքի։ Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Մադրիդի «Ռեալը», «Ալ-Հիլալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը» և «Չելսին»:
2022/2023 մրցաշրջանում Կիլիան Մբապեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 29 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
























































