ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն շուտով կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», հայտնում է ESPN-ը:
Ըստ հրապարակման՝ մադրիդյան ակումբը պատրաստ է տրանսֆերն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետում։ Հաղորդվում է, որ գործարքը կարող է փակվել օգոստոսի առաջին շաբաթվա ընթացքում։
Մբապեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:
Հուլիսի 22-ին հաղորդվեց, որ ՊՍԺ-ն վերջնագիր է ներկայացրել հարձակվողին։
Հայտնի է դարձել նաև, որ փարիզյան ակումբը ֆրանսիացուն չի տարել Ճապոնիայի նախամրցաշրջանային շրջագայության և խաղացողին տեղափոխել է տրանսֆերի:
2022/23 մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 43 խաղում դարձել է 41 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
























































