«Արսենալը» պատրաստվում է միանալ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի համար պայքարին:
Ինչպես հայտնում է Football Transfers-ը, «զինագործները» պատրաստ են 24-ամյա ֆրանսիացուն ձեռք բերելու գործարքում ներառել վինգեր Գաբրիել Մարտինելիին:
Ավելի վաղ The Independent-ը հայտնել էր, որ Մբապեն տպավորված է Միկել Արտետայի աշխատանքով։
Նախորդ մրցաշրջանում 22-ամյա բրազիլացի Մարտինելին «Արսենալի» կազմում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո:
Մբապեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:
2022/23 մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 43 խաղում դարձել է 41 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
























































