ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ծառայություններով հետաքրքրված են Անգլիայի Պրեմիեր լիգայի մի քանի ակումբներ, հայտնում է Marca-ն։
Ըստ աղբյուրի՝ 24-ամյա ֆրանսիացուն ցանկանում են ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և «Տոտենհեմը»։
«Տոտենհեմի» սեփականատեր Դանիել Լևին և ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին բանակցություններ են վարում հարձակվող Հարի Քեյնի համար՝ Փարիզ տեղափոխվելու հնարավորության շուրջ:
Նշվում է, որ «Չելսին» կարող է իրեն թույլ տալ Մբապեի տրանսֆերը միայն մի քանի խաղացողների վաճառքից հետո։