Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ղեկավարությունը ցանկանում է ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին հրավիրել տեղի լիգայի ակումբներից մեկը։ Այս մասին հայտնել է լրագրող Բեն Ջեյքոբսը։
Աղբյուրի համաձայն՝ Սաուդյան Արաբիան արդեն առաջարկ է պատրաստել Մբապեի տրանսֆերի վերաբերյալ։ Ղեկավարությունը պատրաստ է այս տեղափոխությունը կատարել, եթե նույնիսկ մեկ տարի հետո նա մեկնի Մադրիդի «Ռեալ»։
Ինքը՝ Մբապեն, ծրագրում է կարիերան շարունակել Եվրոպայում, ինչը բարդացնում է նրա հնարավոր տեղափոխությունը Սաուդյան Արաբիա։ ՊՍԺ-ն դեմ չէր լինի հարձակվողին վաճառել արաբական երկրին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մբապեն հեռացվել է ՊՍԺ-ից՝ Ճապոնիայում նախամրցաշրջանային հավաքից։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ հարձակվողը տրանսֆերի է հանվել։