«Մարսելի» կիսապաշտպան Դիմիտրի Պայետը թիմից հեռացել է ազատ գործակալի կարգավիճակով։
36-ամյա կիսապաշտպանի հեռանալու մասին հայտարարվել է մամուլի ասուլիսի ժամանակ։
Պայետը «Մարսելում» էր հանդես գալիս 2017 թվականից։ Նա նախկինում թիմում խաղացել է 2013-ից 2015 թվականներին։
Կիսապաշտպանը ակումբի կազմում անցկացրել է 326 հանդիպում, խփել 78 գոլ և կատարել 95 գոլային փոխանցում։