ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը չի հեռանա ֆրանսիական թիմից այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Ինչպես հայտնում է L’Équipe-ը, Նեյմարի որոշումը պայմանավորված է նրանով, որ նա իրեն հարմարավետ է զգում Փարիզում, ֆուտբոլիստը վերջերս երկրորդ անգամ հայր է դարձել։ Բացի այդ, բրազիլացին գոհ է տարեկան 25 մլն եվրո աշխատավարձից։ Հարձակվողը ցանկանում է ՊՍԺ-ի հետ հաղթել նաև Չեմպիոնների լիգան։
Ֆուտբոլիստի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» կարող է ձեռք բերել Նեյմարին։