Հինգշաբթի երեկոյան մի քանի մարդ ներխուժել է ՊՍԺ-ի և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի տուն։ Իտալացին այնտեղ է եղել կնոջ հետ։
Հաղորդվում է, որ հանցագործները ներխուժել են բնակարան, ֆիզիկական բռնության են ենթարկել Դոնարումային և կնոջը՝ կապելով նրանց։ Ավազակները փախել են իրերով, որոնց արժեքը ներկայումս գնահատվում է մոտ 500 հազար եվրո։
Առավոտյան ժամը չորսին 24-ամյա դարպասապահին և նրա կնոջը հաջողվել է ազատվել և պատսպարվել իրենց տան մոտ գտնվող հյուրանոցում։ Հյուրանոցի աշխատակիցները դիմել են ոստիկանություն և խնամել շոկային վիճակում գտնվող ամուսիններին։ Իտալիայի հավաքականի դարպասապահն ու նրա կնոջը տեղափոխել են հիվանդանոց։
























































