ՊՍԺ-ն ցանկանում է թիմում պահել հարձակվող Կիլիան Մբապեին, հայտնում է Marca-ն:
Ըստ աղբյուրի՝ փարիզցիների ղեկավարությունը պատրաստ է 24-ամյա ֆրանսիացուն 10 տարվա պայմանագիր առաջարկել, որի ընթացքում նա կվաստակի մեկ միլիարդ եվրո։ Ֆուտբոլիստի պատասխանը դեռ հայտնի չէ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն ցանկանում է հեռանալ թիմից, սակայն ավելի ուշ հարձակվողը վերադարձել է ՊՍԺ-ի հետ մարզումներին և ասել, որ չի հեռանա մինչև պայմանագրի ավարտը, որն ուժի մեջ է ևս մեկ տարի։
Լրատվամիջոցները հայտնում էին նաև, որ Մբապեն 2023/24 մրցաշրջանը կարող է անցկացնել պահեստայինների նստարանին, եթե չերկարաձգի պայմանագիրը։