ՊՍԺ-ի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում: Այս մասին հայտնում է AS-ը։
Նշվում է, որ արգենտինացու ծառայություններով հետաքրքրված է Հռոմից երկու ակումբ՝ «Լացիոն» և «Ռոման»:
Այս փուլում ակումբները ֆուտբոլիստի հետ նախնական բանակցություններ են վարում ՊՍԺ-ին առաջարկ անելուց առաջ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Գալաթասարայը» Պարեդեսին առաջարկել է 3 տարվա պայմանագիր, իսկ ինքը՝ խաղացողը, մեկ շաբաթ է պահանջել քննարկելու համար։