«Չելսիի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կմիանա Մարսելին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ 34-ամյա գաբոնցին երեք տարվա պայմանագիր կկնքի ֆրանսիական ակումբի հետ։ «Չելսին» նրան անվճար կտա Մարսելին։
Օբամեյանգը «Չելսի» է տեղափոխվել անցյալ սեպտեմբերին։ Դրանից հետո նա լոնդոնցիների կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։