ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կողմ է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հարձակվող Կիլիան Մբապեին վաճառելուն, եթե ֆուտբոլիստը չերկարաձգի պայմանագիրը, որն ավարտվում է 2024 թվականի ամռանը։ Այս մասին հայտնում է El Debate-ը։
Աղբյուրի համաձայն՝ Էնրիկեն ցանկանում է, որ այս գումարով ակումբը ձեռք բերի «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչին և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվային։ Էնրիկեն իմաստ չի տեսնում Մբապեին Ճապոնիա շրջագայության տանելու, եթե Կիլիանը չի մնալու: Այնուամենայնիվ, ՊՍԺ-ն 22 միլիոն եվրո կվաստակի միայն այն դեպքում, եթե Մբապեն երեք ընկերական խաղերում գոնե մեկ խաղակեսի մասնակցի:
Էնրիկեն կցանկանար, որ Մբապեի հետ կապված իրավիճակը հնարավորինս շուտ լուծվեր. իսպանացի մասնագետը ցանկանում է որքան հնարավոր է շուտ կազմավորել իր թիմը։
























































