ՊՍԺ-ի սեփականատեր Նասեր Ալ-Խելաիֆին մարզումների մեկնարկից առաջ դիմել է թիմի ֆուտբոլիստներին.
«Ակումբը բոլորից մեծ է, այդ թվում՝ ինձնից: Դուք աշխարհի լավագույն մարզական կենտրոնում եք։ Պետք է հպարտանալ դրանով և դրանից օգուտ քաղել։ Ամեն ինչ ունեք այստեղ հաջողության հասնելու համար, դուք ոչնչի պակաս չունեք, այնպես որ ոչ մի արդարացում չի լինի, եթե որևէ մեկդ հաջողություն չգրանցեք»,- Ալ-Խելաիֆիի խոսքերն է մեջբերում The Athletic-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ի սեփականատերը դեռ չի լուծել հարձակվող Կիլիան Մբապեի հետ կապված խնդիրը, որը ցանկանում է ավարտել մրցաշրջանը թիմում, իսկ հետո ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։
Ալ-Խելաիֆին չի պատրաստվում դա թույլ տալ, քանի որ չի ցանկանում, որ աշխարհի ուժեղագույն խաղացողներից մեկն անվճար հեռանա իր թիմից։
























































