Ֆրանսիական «Լորյանն» իր կայքում հայտնել է ազատ գործակալի կարգավիճակում գտնվող պաշտպան Բենջամեն Մենդիի հետ պայմանագիր կնքելու մասին։ 29-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է երկու տարով։
Հուլիսի 14-ին Մենդին ազատվել է բռնաբարության գործով բոլոր մեղադրանքներից։ Հետաքննության պատճառով 2018 թվականի աշխարհի չեմպիոնը մոտ երկու տարի խաղադաշտ դուրս չէր գալիս։ «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստը Չեսթերի արքայական դատարանում անմեղ է ճանաչվել մեկ բռնաբարության և մեկ բռնաբարության փորձի համար: Այսպիսով, Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացողի նկատմամբ բոլոր մեղադրանքները հանվել են։
Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարին էլ Մենդիին անմեղ էր ճանաչվել բռնաբարության վեց և սեռական ոտնձգության մեկ դեպքի առիթով:
























































