ՊՍԺ-ն պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել ցանկացած խաղացողի, եթե գնորդ ակումբը բավարարի փարիզցիների պահանջները։ Այս խաղացողներից մեկը կարող է լինել Մարկո Վերատին, ով պատրաստ է 80 միլիոն եվրոյի դիմաց կարող է տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկո», հայտնում է L’Equipe-ը:
30-ամյա Վերատին ֆրանսիական թիմում է հանդես գալիս 2012 թվականի ամառվանից։ Ակումբի կազմում անցկացրած 416 հանդիպումներում կիսապաշտպանը դարձել է 11 գոլի և 61 գոլային փոխանցման հեղինակ:
Կողմերի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի ամռանը։ ՊՍԺ-ի հետ Վերատին նվաճել է 30 տիտղոս։ Բացի «Ատլետիկոյից», Վերատիին ցանկանում են ձեռք բերել «Լիվերպուլը» և «Ալ-Հիլյալը»:
Անցած մրցաշրջանում ՊՍԺ-ն հաղթել է Ֆրանսիայի առաջնությունում: