Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Իվիցա Օլիչը խոսել է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ եվրոպական թոփ ակումբում հայտնվելու հեռանկարների մասին։
— Սպերցյանի նկատմամբ հետաքրքրությունը վերագրվում էր «Մանչեսթեր Սիթիին» և «Ռեալին»: Հնարավո՞ր է «Կրասնոդարից» անմիջապես տեղափոխվել նման թոփ-ակումբներ։
— Ես կարծում եմ՝ այո: Սպերցյանն արդեն փորձառու ու բարձրակարգ խաղացող է։ Նա մի քանի տարի է, ինչ խաղում է ՌՊԼ-ում, խաղադաշտում տարբերություն է ստեղծում, հավաքականում լավ հանդիպումներ է անցկացրել ուժեղ թիմերի դեմ, ինչո՞ւ ոչ։ Կարծում եմ, որ նա կարող է թոփ ակումբներ գնալ»,- Metaratings.ru-ին տված հարցազրույցում ասել է Օլիչը։