Գերմանիայի Բունդեսլիգայի 25-րդ տուրի մեկնարկային խաղում «Քյոլնը» մրցակցի հարկի տակ հանդիպեց «Պադերբորնին» (1:2):
Առաջին խաղակեսում հյուրերը երկու գոլի հեղինակ դարձան (Յոնաս Հեկտոր, Խորխե Մերե):
Երկրորդ կեսում Դենիս Սրբենին մեկ գնդակ հետ բերեց, բայց տանտերերը ավելին անել չկարողացան:
Այսպիսով, «Քյոլնը» բարձրացավ մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնական: «Պադերբորնը» գտնվում է վերջին դիրքում: