Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Դավոն Շուկերը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայանալիք պատասխան խաղում «արքայական» ակումբի հնարավորությունների և Լա լիգայում չեմպիոնական մրցավազքի մասին։
««Ման․ Սիթիի» դեմ բարդ է լինելու։ Բայց իհարկե շանսեր կլինեն։ Հնարավոր է տհաճություններ պատճառել «քաղաքաբնակներին»։ Նրանք հիմա ամբողջությամբ կենտրոնացած են Չեմպիոնների լիգայի վրա։
«Բարսելոնայի» նկատմամբ հաղթանակը (2-0) վստահություն է տալու «սերուցքայիններին»։ Մենք պետք է օգտվենք նրանից, ինչ տեղի ունեցավ կիրակի «Սանտիագո Բեռնաբեուում»։
«Ռեալը» ոչ մի դեպքում չպետք է բաց թողի առաջին տեղը։ Լա լիգան պետք է լինի մերը»,-Շուկերի խոսքերն է մեջբերում Marca-ն։