Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է փարիզցիների գլխավոր մարզչի պաշտոնում իր հիմնական նպատակի մասին.
«Իմ նպատակն է ստիպել ՊՍԺ-ի երկրպագուներին հպարտանալ իրենց թիմով, հպարտանալ այն ամենով, ինչ տեսնում են խաղադաշտում, վայելել շոուն: Եվ նրանք կգնահատեն դա, եթե տեսնեն ջանք, աշխատանք, թիմ, որը լավ է գրոհում և լավ է պաշտպանվում, թիմ, որը միասնական է:
Բայց մինչ երկրպագուներին խնդրելը աջակցել մեզ, մենք պետք է նրանց ինչ-որ բան տանք, ստիպենք նրանց երկրպագել մեզ և վայելել մեր խաղը»,- ասել է Էնրիկեն ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։
53-ամյա Էնրիկեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։