«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պատմել է, թե ինչ ֆուտբոլ է խաղալու թիմն իր գլխավորությամբ՝ նշելով, որ իրեն հարձակվողական խաղաոճի կողմնակից է համարում։
«Կարծում եմ, որ բոլորը, ովքեր դիտել են իմ թիմերի խաղը, որոշակի պատկերացում ունեն իմ գաղափարների մասին։ Ես հարձակվողական ֆուտբոլի բացահայտ կողմնակիցն եմ։ Այս կազմով մենք ցանկանում ենք թիմ կառուցել, որը խաղի առաջին րոպեներից կխաղա այս ոճով։ Մենք ցանկանում ենք, որ մեր երկրպագուներն ու խաղացողները երջանիկ լինեն՝ ՊՍԺ-ի մի մասնիկը լինելով»,- ասել է Էնրիկեն ՊՍԺ-ի ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։
Մինչ ՊՍԺ տեղափոխվելը Էնրիկեն աշխատել է «Բարսելոնայում» և Իսպանիայի հավաքականում։ 53-ամյա մասնագետը 2022 թվականին Կատարում կայացած աշխարհի առաջնությունից հետո լքել է ազգային հավաքականը։