Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է փարիզյան ակումբը գլխավորելու մասին՝ նշելով, որ բավական մոտիվացիա ունի նոր վայրում աշխատելու համար։
«Ես շատ ուրախ և հպարտ եմ, որ սկսել եմ իմ աշխատանքը այստեղ։ Երբ ինչ-որ նոր բան եք փորձում, դուրս եք գալիս ձեր հարմարավետության գոտուց: Բայց ես մոտիվացված եմ, սա նոր երկիր է, նոր քաղաք, նոր խաղացողներ, նոր մարդիկ և նոր թիմ»,- ասել է Էնրիկեն՝ ՊՍԺ-ի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։
53-ամյա Էնրիկեն փոխարինել է ՊՍԺ-ից հեռացված Քրիստոֆ Գալտիեին։ Ինքը՝ իսպանացի մասնագետը, նախկինում աշխատել է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հետ։ Էնրիկեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է երկու տարով։ Փարիզյան ակումբը Ֆրանսիայի գործող չեմպիոնն է։