ՊՍԺ-ն մտադիր չէ այս ամառ վաճառել դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային:
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, փարիզյան ակումբի մարզչական շտաբը իտալացուն տեսնում է որպես ապագա նախագծի մի մաս, նրանք գոհ են խաղացողից և չեն ցանկանում տեսանելի ապագայում նրան բաց թողնել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ինքը՝ Դոնարուման, ցանկանում է հեռանալ փարիզյան ակումբից։
24-ամյա դարպասապահը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2021 թվականից։