«Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբը հայտարարել է 18-ամյա իտալացի կիսապաշտպան Շեր Նդուրի հետ պայմանագիր կնքելու մասին։ Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Նդուրը հանդես կգա 27 համարով: Նա ՊՍԺ-ին է միացել ազատ գործակալի կարգավիճակով:
Նդուրը «Բենֆիկա Բ»-ի կազմում 57 հանդիպում է մասնակցել, որոնցում կիսապաշտպանը խփել է 5 գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։ Մինչ Պորտուգալիա տեղափոխվելը նա հանդես է եկել «Բրեշիայի» ու «Ատալանտայի» երիտասարդական թիմերում։
Նդուրը Իտալիայի երիտասարդական հավաքականի խաղացող է։ Նա հրավիրվում է տարբեր տարիքային խմբերի հավաքականներ՝ սկսած 15 տարեկան։
Այս ամառվա սկզբին ՊՍԺ-ն պայմանագիր է կնքել կիսապաշտպաններ Մանուել Ուգարտեի, Լուկաս Էրնանդեսի, Սերխիո Ասենսիոյի և Լի Կանգ Ինի, ինչպես նաև հարձակվող Ուգո Էկիտիկեի հետ: