Ֆրանսիական ակումբը չի պատրաստվում հիմնական պայմանագիր առաջարկել արգենտինացի հարձակվողին, տեղեկացնում է Tuttosport-ը:
ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդին վատ հարաբերությունների մեջ է իր թիմակիցների ՝ Նեյմարի և Կիլիան Մբապեի հետ: Ֆուտբոլիստի կինը ՝ Վանդա Նարան հայտնել է, որ իր ամուսինը ցանկանում է վերադառնալ Իտալիա:
Այսպիսով, ՊՍԺ-ն մրցաշրջանի ավարտին կհրաժարվի խաղացողից, չնայած իրավունք ունի 80 միլիոն եվրոյի դիմաց գնել Իկարդիին:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի պայմանագրային իրավունքները պատկանում են «Ինտերին»:
Ըստ լուրերի, «Յուվենտուսը» ևս հետաքրքրված է Իկարդիի ծառայություններով:
Հավելենք, որ այս մրցաշրջանում 27-ամյա արգենտինացին խփել է 20 գոլ և կատարել՝ 4 գոլային փոխանցում: