«Լիվերպուլը» հետաքրքրված է «Զենիթի» վինգեր Մալկոմի ծառայություններով, հայտնում է Foot Mercato-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, չնայած անգլիական ակումբի ուշադրությանը, 26-ամյա բրազիլացին դեռ մտածում է ՊՍԺ հնարավոր տեղափոխության մասին։
Ավելի վաղ լուրեր կային, որ «Զենիթի» 26-ամյա հարձակվողը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի թիմերից մեկը։
Մալկոմը «Զենիթ» է տեղափոխվել «Բարսելոնայից» 2019 թվականի օգոստոսին։ Սանկտ Պետերբուրգի թիմի կազմում բրազիլացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 108 հանդիպում, ունի 42 գոլ և 24 գոլային փոխանցում։
Կողմերի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։























































