«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը դժվար թե այս ամառ միանա «Բավարիային»: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Լոնդոնյան ակումբն իր հարձակվողի տրանսֆերը գնահատում է 140 միլիոն եվրո, սակայն մյունխենյան ակումբը պատրաստ չէ նման գումար վճարել խաղացողի համար։
«Բավարիան» կարող է վերադառնալ Քեյնի համար բանակցություններին հունվարին, երբ հարձակվողի պայմանագրի ավարտին կմնա 6 ամիս:























































