«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկօղլուն խոսել է հարձակվող Հարի Քեյնի մասին, որի ծառայություններով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան»։
«Քեյնն աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է: Ցանկանում եմ, որ Հարին այստեղ լինի, իսկ «Տոտենհեմը»՝ հաջողակ: Վստահ եմ, որ նա նույնն է ցանկանում»,- մարզչի խոսքերն իր Twitter-ում մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Տոտենհեմը» պատրաստվում էր մերժել «Բավարիայի»՝ Քեյնին ձեռք բերելու երկրորդ առաջարկը՝ 80 միլիոն եվրոյի չափով, բացի այդ, «Տոտենհեմն» արդեն մերժել է մյունխենցիների մեկնարկային առաջարկը։ Այդ ժամանակ«Բավարիան» 70 միլիոն եվրո էր առաջարկել հարձակվողի համար:
2022/2023 մրցաշրջանում Հարին Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրել է 38 հանդիպում, խփել 30 գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում։ Քեյնը «Տոտենհեմի» ակադեմիայի սան է: Անգլիացի հարձակվողը հիմնական թիմում հանդես է գալիս 2011 թվականից։























































