«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը մտադիր չէ հեռանալ ակումբից և օրական երեք անգամ մարզվում է Ռիկարդո Կարվալյուի գլխավորությամբ՝ անգլիական թիմում իր տեղը պահպանելու համար։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
30-ամյա Մագուայերին ակումբն, ամենայն հավանականությամբ, կդիտարկի որպեսի պոտենցիալ հեռացող: Մագուայերը «Մանչեսթեր Յունայթեդին» միացել է 2019 թվականի ամռանը, ուր տեղափոխվել էր «Լեսթերից» 87 միլիոն եվրյի դիմաց:
Այս ընթացքում պաշտպանը մասնակցել է 175 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։























































