Դավիդ Դե Խեան հրաժեշտ է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին։ Ավելի վաղ ակումբը հայտարարել էր 12 տարի անց դարպասապահի հեռանալու մասին։
«Ուզում եմ ուղղակի հրաժեշտ տալ «Մանչեսթեր Յունայթեդի» բոլոր երկրպագուներին։
Ցանկանում եմ իմ անսասան երախտագիտությունն ու գնահատանքը հայտնել անցած 12 տարիների ընթացքում ձեր սիրո համար: Մենք շատ բանի ենք հասել այն պահից, երբ սիրելի սըր Ալեքս Ֆերգյուսոնն ինձ այս ակումբ բերեց:
Ես անհավանական հպարտություն էի զգում ամեն անգամ, երբ հագնում էի այս մարզաշապիկը, որպեսզի առաջնորդեմ թիմին, որպեսզի ներկայացնեմ աշխարհի ամենամեծ ակումբը: Սա պատիվ է, որը տրվել է միայն մի քանի հաջողակ խաղացողների:
Անմոռանալի ու հաջող շրջան էր։ Երբ ես հեռացա Մադրիդից՝ լինելով փոքր տղա, չէի մտածում, որ կհասնենք նրան, ինչ արեցինք միասին։
Հիմա ամենալավ ժամանակն է նոր մարտահրավեր ընդունելու, նոր մթնոլորտում ինքներդ ձեզ կրկին փորձելու համար:
Մանչեսթերը միշտ կմնա իմ սրտում։ Մանչեսթերը ձևավորել է ինձ և երբեք չի լքի ինձ։ Մենք ամեն ինչ տեսել ենք»,- գրել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահը։























































