«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ վարում «Ատալանտայի» հետ՝ հարձակվող Ռասմուս Հոյլունդի տրանսֆերի շուրջ, հայտնում է Sky Sports-ը:
«Կարմիր սատանաները» մոտ են այս ամռանը 20-ամյա դանիացուն գնելուն, հայտնում է աղբյուրը: Մնում է, որ կողմերը պայմանավորվեն գործարքի չափի և խաղացողի համար վճարումների կառուցվածքի շուրջ։
Հոյլունդը «Ատալանտայում» է 2022 թվականի օգոստոսից։ 2022/23 մրցաշրջանում հարձակվողն իտալական թիմի կազմում անցկացրած 34 խաղում դարձել է 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո: