«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պատմել է, թե երբ է ակնկալում, որ հարձակվող Ռոմելու Լուկակուն կվերադառնա թիմ։
«Նա պետք է վերադառնա հուլիսի 12-ին կամ 13-ին, որպեսզի թիմի մաս կազմի և սկսի նախամրցաշրջանային փուլը: Երբ նա ժամանի, ապա կգա իմ գրասենյակ»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
2022/23 մրցաշրջանում Լուկակուն վարձավճարով հանդես է եկել «Ինտերում»։ 30-ամյա բելգիացին անցկացրել է 37 հանդիպում, դարձել 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերը» բանակցություններ է վարում Լուկակուին գնելու համար։