«Ալ Հիլալը» ցանկանում է թիմ հրավիրել «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Բերնարդու Սիլվային։ Այս մասին հայտնում է ESPN-ը։
Սաուդյան ակումբը կիսապաշտպանին առաջարկում է շաբաթական մոտ 500,000 ֆունտ (585,000 եվրո) աշխատավարձ: Անգլիական ակումբում նա այժմ վաստակում է մոտ 150 հազար ֆունտ (175 հազար եվրո):
Պորտուգալացին կցանկանար մնալ Եվրոպայում, սակայն չի բացառում սաուդյան ակումբ տեղափոխվելու տարբերակը: Անցած շաբաթ ֆուտբոլիստի գործակալը հանդիպել է սաուդցիների հետ:
«Սիթին» պատրաստ է Սիլվային նոր պայմանագիր առաջարկել, սակայն աշխատավարձն ավելի քիչ կլինի, քան «Ալ Հիլալ»-ում։























































