«Մանչեսթեր Յունայթեդը» նոր առաջարկ է արել «Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանային ձեռք բերելու համար։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է կամերունցի դարպասապահի համար վճարել 50 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները, մինչդեռ «Ինտերը» խնդրել է առնվազն 60 միլիոն։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «կարմիր սատանաները» պատրաստ են իրենց առաջարկը հասցնել 46 միլիոնի։
Օնանան «Ինտերում» է հանդես գալիս 2022 թվականի ամռանից։ Կամերունցին «ներաձուրիներին» միացել է ազատ գործակալի կարգավիճակով՝ նախկինում հանդես գալով Ամստերդամի «Այաքսում»:























































