«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Ռեյս Նելսոնի հետ պայմանագրի երկարաձգումը։
«Ռեյսը այն խաղացողն է, որով հիացել եմ թիմին միանալուս առաջին օրվանից: Նա զարմանալի ունակություններ ունի և հարձակվողական տաղանդ է: Ռեյսը գիտի, թե որքան կարևոր է մեր թիմի համար իր որակների շնորհիվ:
Հիանալի է, որ Ռեյսն իր ապագան նվիրել է մեզ. նա այնքան լավ գիտի այս ակումբը, նա մեծացել է այստեղ, և մենք անհամբեր սպասում ենք նրա հետ շատ լավ պահեր վայելելուն»,-Արտետայի խոսքերն է մեջբերում լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Ռեյս Նելսոնի նախկին պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում էր այս տարվա հունիսի վերջին։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 7 միլիոն եվրո։























































