«Մանչեսթեր Սիթիի» և Ալժիրի հավաքականի վինգեր Ռիյադ Մահրեզը համաձայնել է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի»։ Այս մասին հայտնում է Sports Zone-ը:
«Ալ-Ահլին» Մահրեզին առաջարկել է տարեկան շուրջ 25 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագիր, ֆուտբոլիստը համաձայնել է տրանսֆերին։
Միաժամանակ, Ռիյադը չի խնդրի «Մանչեսթեր Սիթիին» բաց թողնել իրեն, և «Ալ-Ահլի» կտեղափոխվի միայն այն պայմանով, որ «Սիթին» ընդունի սաուդցիների առաջարկը։ «Ալ-Ահլին» ավելի վաղ պայմանագիր էր կնքել հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյի և դարպասապահ Էդուարդ Մենդիի հետ:
2022/23 մրցաշրջանում Մահրեզը «Սիթիի» կազմում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Ալժիրցու պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։