«Արսենալի» սան Ռեյս Նելսոնը նոր պայմանագիր է կնքել լոնդոնյան ակումբի հետ։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ պայամանգիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
«23-ամյա Նելսոնը կարևոր դեր խաղաց անցած մրցաշրջանում՝ անցկացնելով 18 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ, այդ թվում՝ մարտին կայացած «Բորնմութի» դեմ հիշարժան խաղում:
Քանի որ Ռեյսը միացել է մեզ ընդամենը ութ տարեկան հասակում, նա իր ճանապարհն անցել է մեր ակադեմիայում՝ առանցքային դեր խաղալով բոլոր տարիքային խմբերում իր զարգացման ընթացքում»,- ասվում է ակումբի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի նախորդ պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում էր այս տարվա հունիսի վերջին։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 7 միլիոն եվրո։























































