Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է Իսպանիայի առաջնության՝ փետրվարի լավագույն ֆուտբոլիստ:
Նախորդ ամիս արգենտինացին դարձել էր 4 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ: Լա լիգայի 25-րդ տուրում` «Էյբարի» հետ խաղում Մեսսին դարձել էր պոկերի հեղինակ, իսկ «Բարսելոնան» հաղթել էր 5:0 հաշվով:
Այս մրցաշրջանում 32-ամյա Մեսսին ամսվա լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել նաև նոյեմբերին: