Անգլիական Պրեմիեր-լիգան իր պաշտոնական կայքում ներկայացրել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք հավակնում են փետրվար ամսվա լավագույն խաղացողի կոչմանը։
Հավակնորդների ցանկանում չի ընդգրկվել «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Սիթիի» և ոչ մի խաղացող․ այս թիմերը հիմա ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի առաջին ու երկրորդ հորիզոնականներն են զբաղեցնում։
ԱՊԼ-ի՝ փետրվար ամսվա լավագույն խաղացողի կոչմանը հավակնում են՝
Մարկոս Ալոնսոն («Չելսի»)
Պյեր-Էմերիկ Օբամեյանգը («Արսենալ»)
Դոմինիկ Կալվերտ-Լյունինը («Էվերթոն»)
Մեթ Դոերտինը («Վուլվերհեմփթոն»)
Բրունու Ֆերնանդեշը («Մանչեսթեր Յունայթեդ»)
Նիկ Պոուլը («Բարնլի»)