Հայաստանի շախմատի ակադեմիայում հուլիսի 1-ից — 9-ը ընթանում է Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը` պատանեկան միջազգային մրցաշար, տարբեր տարիքային խմբերով, շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով:
Հուշամրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 2 500 000 ՀՀ դրամ:
Մրցաշարերում 1-3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն մեդալներով և պատվոգրերով:
Այս տարի հաղթողի տիտղոսի համար պայքարում են շուրջ 415 շախմատիստներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Էստոնիայից, Ինդոնեզիայից, Պորտուգալիայից, Իսպանիայից, Ղազախստանից, Ֆրանսիայից և Կանադայից:
Փակման արարողությունը տեղի կունենա հուլիսի 9-ին, ժամը՝ 16:00-ին:
























































