«Մոնակոյի» պաշտպան Վանդերսոնը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»։ Այսմասին հայտնում է sport.es-ը։
Հնարավոր տրանսֆերի արժեքը գնահատվում է 30 մլն եվրո, սակայն այն դժվար թե կայանա կատալոնացիների ֆինանսական ծանր վիճակի պատճառով։
Ինքը՝ խաղացողը, ցանկանում է ևս մեկ տարի մնալ իր ներկայիս թիմում, որպեսզի դրանից հետո տեղափոխվի «Բարսելոնա»։
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև անգլիական մի քանի թիմեր։