Ռիո Ֆերդինանդը ուրախ է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր է կնքել Մեյսոն Մաունթի հետ:
Անգլիացի կիսապաշտպանը «Յունայթեդ» է տեղափոխվել «Չելսիից»` 55+5 մլն ֆունտով:
«Շատ ուրախ եմ Մաունթի տեղափոխության համար: Նա Երիտասարդ, տաղանդավոր ֆուտբոլիստ է, որը հաղթանակների քաղց ունի։ Նա կարևոր խաղեր խաղալու փորձ ունի այն ճնշման տակ, որը կլինի, երբ կխաղա «Յունայթեդում»:
Որպես խաղացող՝ նա մեզ կբերի գոլեր, կրեատիվ խաղ, աշխատանքային էթիկա և մրցակցի տուգանային հրապարակ հասնելու պատրաստակամություն: Նա միանշանակ լրացնում է մեր կազմը և տարբերվում է կիսապաշտպանության մյուս խաղացողներից: Ես իսկապես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում «Չելսին» կզղջա Մաունթին վաճառելու համար»,- գրել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպանը Twitter-ի իր էջում։























































