«Այաքսի» պաշտպան Յուրիեն Տիմբերը կարիերան կշարունակի «Արսենալում», հայտնում է The Athletic-ը:
Ըստ աղբյուրի՝ տրանսֆերի գումարը կկազմի 45 մլն եվրո։ Հաղորդվում է, որ գործարքը լիովին համաձայնեցված է, պաշտպանը պետք է բուժզննում անցնի լոնդոնյան ակումբի համար։
22-ամյա հոլանդացին «Այաքսի» սան է։
2022/23 մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 47 խաղում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































