«Չելսին» ծրագրում է բանակցություններ վարել «Նապոլիի» հետ Վիկտոր Օսիմհենի տրանսֆերի համար։
Ըստ Football.London-ի, լոնդոնցիները դիտարկում են հարձակվողի համար առնվազն 100 մլն ֆունտ (ավելի քան 116 մլն եվրո) առաջարկելու հնարավորությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իտալական թիմը կբաժանվի հարձակվողից նվազագույնը 150 միլիոն եվրո ստանալու դեպքում։
Նախորդ մրցաշրջանում Օսիմհենը 32 խաղում դարձել է 26 գոլի հեղինակ։























































