Պատրիկ Վիեյրան նշանակվել է «Ստրասբուրի» նոր գլխավոր մարզիչ, հայտնում է թիմի պաշտոնական կայքը։
47-ամյա մասնագետը երեք տարվա պայմանագիր է կնքել ֆրանսիական ակումբի հետ։
Վիեյրայի վերջին աշխատանքը եղել է «Քրիսթալ Փելասում», որտեղ նա աշխատել 2021-2023 թվականները։
Մասնագետը աշխատել է նաև «Նիցցայում», «Նյու Յորք Սիթիում» և եղել է «Մանչեսթեր Սիթիի» համակարգում։