Հարավային Կորեայի հավաքականի և «Մալյորկայի» կիսապաշտպան Լի Կան Ինը մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն:
Փարիզցիները բանավոր համաձայնության են եկել հարավկորեացի 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ, և նա արդեն բուժզննում է անցել ՊՍԺ-ի համար, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հաղորդվում էր, որ «Մալյորկան» Լի Կան Ինի տրանսֆերի համար ֆրանսիական ակումբից պահանջում է 22 միլիոն եվրո՝ չհաշված բոնուսները։
Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում անցկացրած 36 խաղում կիսապաշտպանը դարձել է 6 գոլի հեղինակ։